Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Դեմ առ դեմ 40 րոպե

Դեմ առ դեմ 40 րոպե
16.10.2019 | 00:17

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտեցինք, որ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիաի առանձնազրույցը տևել է գրեթե մեկ դասաժամ՝ 40 րոպե։ Ըստ ամենայնի քննարկումները արդյունավետ են եղել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրաց գործընկերոջ հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքները։ Եթե սրան էլ հավելենք, որ ըստ կողմերի քննարկվել են էներգակիրների, տրանսպորտի, էկոնոմիկայի, մշակույթի ոլորտներում երկկողմ զարգացման հարցեր, ապա պետք է ենթադրել, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները բազմապլան են լինելու և Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը օրակարգում կլինի։

Պաշտոնական հանդիպումից հետո կայացած երկկողմ հայտարարության ֆորմատը նախանշված էր ի սկզբանե, ինչը ըստ ամենայնի պայմանավորված էր նրանով, որ Վրաստանի վարչապետը Հայաստան էր եկել առանց վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Ընդհանուր առմամբ երկու երկրների վարչապետները առանձնակի կարևորեցին դարերով եկող հայ-վրացական բարեկամական հարաբերությունները և ընդգծեցին, որ այդ հարաբերությունները մտնելու են որակական նոր, ավելի արդյունավետ փուլ։ Իհարկե կողմերը չբացառեցին, որ կան խնդիրներ, բայց միևնույն ժամանակ նկատեցին, որ դրանց անդրադառնալ և լուծել մեկ այցով հնարավոր չէ։ Ըստ ամենայնի որպես այս այցի շարունակություն առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական գործարար համաժողով, քանի որ ՀՀ վարչապետը իր ելույթում առանձնակի կարևորեց այդ կապերի զարգացումը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ